
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներին հաջողվել է ականազերծել Լեռնային Ղարաբաղում գտնվող Լաչինի միջանցքի հատվածը, հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով ՌԴ ՊՆ տվյալները:
Դրանից առաջ նշվել է, որ խաղաղապահներն ապահովում են տրանսպորտային միջոցների անվտանգությունը և քաղաքացիների տեղաշարժը այս տարածքով:
«Ռուս խաղաղապահները ականազերծում են իրականացրել Լաչինի միջանցքի տեղանքներից մեկում և ապահովել մարտական գործողությունների ընթացքում ավերված բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի վերականգնման համար վերանորոգման խմբերի աշխատանքի անվտանգությունը», – ասվում է նախարարության հաղորդագրության մեջ: