գլխավոր COVID-19 Թուրքիայում կորոնավիրուսով վարակման և հիվանդությունից մահացության նոր ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել

Թուրքիայում կորոնավիրուսով վարակման և հիվանդությունից մահացության նոր ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել

Թուրքիայում կորոնավիրուսով վարակման վերջին մեկ օրում բացահայտված դեպքերի թիվը կազմել է 31 219, որոնցից 188-ը՝ մահվան ելքով:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը, սրանք համավարակի սկզբից ի վեր գրանցված առավելագույն ցուցանիշերն են:

Երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան ավելի վաղ հայտարարել էր, որ կորոնավիրուսի համավարակը Թուրքիայի մի քանի շրջաններում, այդ թվում՝ Ստամբուլում, հասել է երրորդ գագաթնակետին: Վերջին շաբաթվա ընթացքում Թուրքիայում պարբերաբար նոր ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ երկրում պարետային ժամ է սահմանվելու 21:00-05:00-ն: