գլխավոր COVID-19 ԱՀԿ-ն կորոնավիրուսով վարակվածների թվերի նվազման միտում է նկատում

ԱՀԿ-ն կորոնավիրուսով վարակվածների թվերի նվազման միտում է նկատում

Առողջապահական համաշխարհային կազմակերպությունը սեպտեմբերի սկզբից առաջին անգամ ֆիքսել է կորոնավիրուսով նոր վարակակիրների թվերի աճ: Այս մասին հայտնել է կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեյսուսը:

Ըստ նրա, սա կապված է Եվրոպայում թվերի նվազման հետ, որոնք արդյունք են ծանր, բայց արդյունավետ կանխարգելիչ միջոցների:

«Սա լավ նորություն է, սակայն մենք այն պետք է ընդունենք մեծ զգուշությամբ»,- ասել է կազմակերպության տնօրենը:

Ըստ նրա, այլ տարածաշրջաններում վարակվածների ու նաև վիրուսի պատճառով մահվան թվերը աճում են: