գլխավոր Իրադարձային Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա իրականացնելիս բերման է ենթարկվել 33 քաղաքացի

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա իրականացնելիս բերման է ենթարկվել 33 քաղաքացի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա իրականացնելիս բերման է ենթարկվել 33 քաղաքացի.  այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից։

Քաղաքացիները բերման են ենթարկվել ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները փակել էին Մաշտոցի պողոտան, սակայն ոստիկանները, բռնի ուժ կիրառելով, քաղաքացիներին նստեցնում էին ոստիկանական մեքենաները։