գլխավոր Գլխավոր Ի՞նչ թիրախներ ուներ «Իսկանդերը». Razm.Info

Ի՞նչ թիրախներ ուներ «Իսկանդերը». Razm.Info

Razm.Info մասնագիտական վերլուծական պորտալը շարունակում է «Չկրակված հրթիռներ» շարքը:

Թիրախ №6. Պարենի, սննդի, և ոչ ռազմական նյութական այլ միջոցների պահեստ.

Շարքի նախորդ նյութում խոսել էինք Ադրբեջանի խոշորագույն զինապահեստի մասին։ Այս նյութում կներկայացնենք Ադրբեջանի բանակի խոշորագույն ոչ ռազմական պահեստը։ 

Պահեստը գտնվում է Բաքվում, Բիլաջարի երկաթուղային կայարանի հարևանությամբ։ Այն կազմված է տարբեր չափերի ու նշանակության շուրջ հինգ տասնյակ վերգետնյա պահուստարաններից ու սառցարաններից, որտեղ ամբարվում են պահածոյացված և թարմ սնունդ, առաջին անհրաժեշտության պարագաներ, ինչպես նաև՝ զինվորական հանդերձավորում։ Այստեղ է գտնվում նաև սննդի վերահսկման լաբորատորիա։

Հենց այս պահեստից է սկսվում ադրբեջանական բանակին անհրաժեշտ պարագաներով ու սնունդով ապահովող շղթան։ Հենց այս պահեստն է ապահովում զորահավաքի ժամանակ զորակոչվածների հանդերձավորումը։

Իհարկե, հասկանալի է, որ այս պահեստի ոչնչացման դեպքում ադրբեջանական բանակը սոված չէր մնա, սակայն մատակարարման հարցում շատ լուրջ խնդիրներ կառաջանային, որոնց վրա հավելյալ մարդկային, ֆինանսական ու, որ ամենակարևորն է, ժամանակային ռեսուրսներ էին ծախսվելու, ինչն էլ նշանակում է, որ զգալիորեն թեթևանալու էր հայկական բանակի գործը։