գլխավոր Իրադարձային Բերձորը, Սուսը և Աղավնոն ազատելու հրահանգ չի եղել․ արցախցիները շարունակում են մնալ...

Բերձորը, Սուսը և Աղավնոն ազատելու հրահանգ չի եղել․ արցախցիները շարունակում են մնալ այդտեղ

Արցախի Բերձոր, Սուս և Աղավնո համայքներն ազատելու հրահանգ չի եղել, արցախցիները շարունակում են մնալ այդտեղ։ Այս մասին PanARMENIAN.Net-ին ասաց Բերձորի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը։

«Մենք այս պահին Բերձորում ենք։ Ազատելու հրահանգ չի եղել: Նույնը` Աղավնո և Սուս համայնքների մասին»,- մասնավորապես, ասաց նա։

Ավելի վաղ լրագրող Արման Ղուկասյանը գրել էր, որ պաշտոնական վերջին տեղեկությամբ պետք է մինչև 18:00-ն ազատել Բերձորը, Աղավնոն ու Սուսը։

Նոյեմբերի 27-ին հայտարարվել էր` Բերձորը, Աղավնոն և Սուսը կմնան հայկական կողմին։