գլխավոր Գլխավոր Պայմանավորվածություն, անվտանգության երաշխիքներ ես չունեմ. Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի ժպ

Պայմանավորվածություն, անվտանգության երաշխիքներ ես չունեմ. Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի ժպ

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մուշեղ Ալավերդյանն այսօր անդրադարձել է Քաշաթաղի շրջանի ճակատագրին.

«Պայմանավորվածություն, անվտանգության երաշխիքներ ես չունեմ, բայց, ամեն դեպքում, չենք պատրաստվում լքել բնակավայրը։ Միգուցե, վերադասն ունի։ Բանակցությունները վարում է հայկական դիվանագիտական կորպուսը, դիվանագիտական խողովակներով թե ինչ համաձայնություն ունեն այս պահի դրությամբ՝ տեղյակ չեմ։ Լաչինի միջանցքի՝ ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորամիավորման հրամանատարության հետ այսօր դեռևս չեմ հանդիպել։ Երեկ հանդիպել եմ։ Հստակ ինֆորմացիայի չեմ տիրապետում, ամեն դեպքում, չունեմ պաշտոնական տարհանման հրաման։ Աղավնո, Սուս և Բերձոր համայնքների բնակիչներին խորհուրդ ենք տալիս մնալ և ապրել իրենց բնակավայրերում։ Համաձայնագրի համաձայն՝ ամսի 9-ի, այս շրջանն արդեն հստակ է, որ անցնում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո»,- ասել է Մուշեղ Ալավերդյանը: