գլխավոր COVID-19 Նուբար Աֆեյանի ընկերության բաժնետոմսերը թանկացել են 17 %-ով՝ «Քովիդ-19»-ի դեմ պատվաստանյութի արդյունավետության...

Նուբար Աֆեյանի ընկերության բաժնետոմսերը թանկացել են 17 %-ով՝ «Քովիդ-19»-ի դեմ պատվաստանյութի արդյունավետության մասին լուրերի ֆոնին

Ամերիկյան Moderna ընկերության բաժնետոմսերի գործակիցները երկուշաբթի ավելի քան 17 տոկոսի աճ են գրանցել Նյու Յորքի ֆոնդային բորսայում: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, բաժնետոմսերի գնաճ է գրանցվել, երբ ընկերությունից հայտնել են, որ կդիմեն ԱՄՆ-ի և ԵՄ-ի վերահսիչ կառույցներին կորոնավիրուսի դեմ իրենց ստեղծած պատվաստանյութը շրջանառության մեջ դնելու համար:

Ամերիկահայ գործարար Նուբար  Աֆեյանի հիմնադրած ընկերության արժեթղթերը թանկացել են 21,84 դոլարով (17,19%)՝ հասնելով 148,86 դոլարի:

Ընկերությունից այսօր ավելի վաղ հայտարարել էին, որ իրենց ստեղծած պատվաստանյութի արդյունավետությունը միջինում հասնում է 94,1 տոկոսի, իսկ կորոնավիրուսի ծանր ընթացքի կանխման համար՝ 100 տոկոսի:

ԱՄՆ վարչակազմն ավելի վաղ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման համար 486 մլն դոլար էր ուղարկել Moderna կենսատեխնիկական ընկերությանը, 456 մլն դոլար՝ Johnson & Johnson դեղագործական ընկերությանը: 1,2 մլրդ դոլար հատկացվել է AstraZeneca ընկերությանը, որը պատվաստանյութը մշակում է Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ: