
Այսօր ՀՀ Վարչական դատարանը բավարարել է «5-րդ ալիքի» ներկայացուցիչների խմբի՝ Արամ Վարդևանյանի գլխավորությամբ ներկայացված հայցադիմումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է TV 5 հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը։
«Դատարանն անվավեր է ճանաչել 17․07․2020 թվականին Ոստիկանության կայացրած որոշումը՝ իբրև դիմակ չկրելու վերաբերյալ։
Ոստիկանությունը դրանով միջամտել է ԶԼՄ-ի անկախությանը և փորձել էր լռեցնել «5-րդ ալիքին»։
Դատարանը նաև որպես դատական ծախսի պարտականություն Ոստիկանության վրա դրել է 50,000 ՀՀ դրամ վճարելը»։