գլխավոր Իրադարձային «Ալեն, դավաճա՜ն». բողոքի ակցիա Ալեն Սիմոնյանի տան բակում․ Mediaport (տեսանյութ)

«Ալեն, դավաճա՜ն». բողոքի ակցիա Ալեն Սիմոնյանի տան բակում․ Mediaport (տեսանյութ)

«Ալեն Սիմոնյան, ձեր նման դավաճանները տեղ չունեն մեր երկրում». քաղաքացիները շարունակում են բողոքի ակցիաները «Իմ քայլի» պատգամավորների բնակարանների բակերում՝ նրանց մեղադրելով Արցախը հանձնելու դավաճանությանը մասնակից լինելու մեջ:

Այս մասին տեղեկացնում է Telegram-ի Mediaport ալիքը՝ հրապարակելով նաև տեսանյութ։

Նման ակցիաներ արդեն տեղի են ունեցել «իմքայլականներ» Լիլիթ Մակունցի, Մխիթար Հայրապետյանի, Համազասպ Դանիելյանի, Անդրանիկ Քոչարյանի, Միքայել Զոլյանի, Սարգիս Խանդանյանի, Նարեկ Զեյնալյանի և Ռուբեն Ռուբինյանի բակերում: Տեսանյութերը կարող եք դիտել մեր տելեգրամ ալիքում։