գլխավոր Իրադարձային Երևանից դեպի Ստեփանակերտ ուղևորվող ավտոբուսները կվերսկսեն իրենց աշխատանքը

Երևանից դեպի Ստեփանակերտ ուղևորվող ավտոբուսները կվերսկսեն իրենց աշխատանքը

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը ֆեյսբուքյան էջում նոր գրառում է տեղադրել, որում ասվում է.


«ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը և Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում են, որ Երևանի «Կիլիկիա» ավտոկայանից դեպի Ստեփանակերտ անվճար ուղևորվող ավտոբուսները վաղվանից կվերսկսեն իրենց աշխատանքը: Ցանկացողներն առանց նախապես գրանցվելու, անհրաժեշտ է նշված վայր ներկայանան առավոտյան 07։00-09:00-ն ընկած ժամանակաընթացքում»: