գլխավոր Իրադարձային «Ուրալյան ավիաուղներ»-ը սկսել է Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով կանոնավոր չվերթերը

«Ուրալյան ավիաուղներ»-ը սկսել է Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով կանոնավոր չվերթերը

Ռուսական «Ուրալյան ավիաուղներ»-ը նոյեմբերի 30-ին սկսել է Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան) – Գյումրի («Շիրակ» օդանավակայան)- Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան) երթուղով կանոնավոր չվերթերը: Այս մասին տեղեկացնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար պետք է դիմել ավիաընկերությանը:

Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը Մոսկվա («Վնուկովո» օդանավակայան)-Գյումրի («Շիրակ» օդանավակայան)- Մոսկվա («Վնուկովո» օդանավակայան) երթուղով չվերթերը վերսկսել էր նոյեմբերի 26-ից: