գլխավոր Իրադարձային Երևանում փոխարինվող 500 վերելակներից 251-ն արդեն տեղադրված է

Երևանում փոխարինվող 500 վերելակներից 251-ն արդեն տեղադրված է

Երևանի քաղաքապետարանի 2020թ. ծրագրով մայրաքաղաքում շարունակվում է 500 վերելակների փոխարինման գործընթացը: 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ դրանցից 251–ն արդեն տեղադրված է:

Կապալառու կազմակերպությունը տեղեկացրել է, որ մնացած 249 վերելակները արտադրողից ձեռքբերված են և ուղարկվել են Հայաստան: Նշվում է, որ վերջին երեսուն տարում Երևանում փոխարինվել էր շուրջ 20 վերելակ։