
Նախնական ուսումնասիրությունների արդյունքով ամերիկյան Moderna ընկերության պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ ցույց է տվել 94.1% արդյունավետություն, COVID-19-ի ծանր դեպքերում դրա արդյունավետությունը 100% էր, ասվում է դեղագործական արտադրողի հաղորդագրության մեջ, հայտնում է РИА Новости-ն։
Հաղորդվում է, որ պատվաստանյութերի փորձարկման երրորդ փուլին մասնակցել է 30 000 կամավոր:
Առաջնային վերլուծությունը ստուգել է պատվաստանյութի արդյունավետությունը 196 կամավորների մոտ, ովքեր ունեցել են COVID-19, և նրանցից 30-ում, ովքեր ծանր հիվանդություն են ունեցել:
«COVID-19- ի դեմ պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 94.1%, պատվաստանյութի արդյունավետությունը COVID-19-ի ծանր դեպքերում` 100%», – ասված է ընկերության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: