գլխավոր Սպորտ VBET ՀՊԼ․ Ալաշկերտը հաղթեց Վանին

VBET ՀՊԼ․ Ալաշկերտը հաղթեց Վանին

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի շրջանակում Երևանի «Ալաշկերտը» ընդունել էր Չարենցավանի «Վանին»։ 

Խաղի հաշիվը բացվեց 36-րդ րոպեին։ Ալեքսանդր Գլիշիչն անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը։ Մինչև ընդմիջում դարպասի գրավումներ չարձանագրվեցին։

70-րդ րոպեին տանտերերի առավելությունը կրկնապատկեց Դավիդ Դավիդյանը։ 76-րդ րոպեին «Վանին» հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը։ Գոլի հեղինակ դարձավ Գարեգին Կիրակոսյանը։

Այսպիսով, Եղիշե Մելիքյանի թիմը հաղթեց 2-1 հաշվով ու միավորների քանակը հասցնելով 18-ի՝ շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։