
Իտալիայի հյուսիսային Լոմբարդիայի շրջանի Արդեննո քաղաքի բնակիչ Մարիա Օրսինգերը, ով հուլիսին դարձավ 101 տարեկան, արդեն երեք անգամ վարակվել է կորոնավիրուսով, բայց, չնայած դրան, իրեն լավ է զգում:
Առաջին անգամ հիվանդությունը հայտնաբերվել էր ծեր կնոջ մոտ փետրվարին, երբ Իտալիայում նոր էր սկսվում COVID-19 համաճարակը, իսկ դրա հիմնական օջախները Լոմբարդիայում էին:
«Մայրս հոսպիտալացվել է, բայց նույնիսկ այդ ժամանակ բժիշկն ասաց ինձ, որ բոլոր տարեց հիվանդներից ոչ ոք այդքան հեշտությամբ չի տանում այս հիվանդությունը: Նա ջերմություն չուներ և ինքնուրույն էր շնչում:
Այնուամենայնիվ, երկու ամիս առաջ նրան կրկին ստուգեցին և թեստը կրկին դրական էր», – La Provincia di Sondrio թերթին ասել է Օրսինգերի դուստրերից մեկը:
Սեպտեմբերին, երբ կորոնավիրուսի երկրորդ ալիքը հարվածեց Ապենինիներին, Օրսինգերը կրկին հիվանդասենյակի մահճակալում էր: Ըստ նրա հարազատների վկայության, այս անգամ նրա մոտ փոքր-ինչ ջերմություն է առաջացել, բայց ընդհանուր առմամբ հիվանդությունն անցել է բավականին մեղմ տեսքով: