
Ռուսաստանցի խաղաղապահների տելեգրամ ալիքը հայտնում է, որ Գորիսում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ`Լեռնային Ղարաբաղի բնակչությանը մարդասիրական օգնություն կազմակերպելու վերաբերյալ:
ՄԱԿ-ի ներկայացուցիչներին հետաքրքրող խնդիրներից մեկը շրջաններ և բնակավայրեր մարդասիրական օգնություն հասցնելու ընթացքում անվտանգության կազմակերպումն էր, ներառյալ մարդասիրական ապրանքների առաքման երթուղիների և վայրերի ականազերծման կազմակերպումը: