գլխավոր Իրադարձային Մարտունի-Գավառ ավտոճանապարհին վթարի հետևանքով կա մեկ տուժած

Մարտունի-Գավառ ավտոճանապարհին վթարի հետևանքով կա մեկ տուժած

Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնՆոյեմբերի 29-ին, ժամը 17։38-ին ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապեիի վարչությունից: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Արտյոմ Ե., ծնված 1996 թ.) բախվել է ճամփեզրին կայանած «Ford» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Գագիկ Ա․)։

Փրկարարներն Արտյոմ Ե.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Մարտունու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: