գլխավոր Գլխավոր 🎥 ՌԴ ՊՆ-ն Ստեփանակերտում զինվորական հոսպիտալ է տեղակայել

🎥 ՌԴ ՊՆ-ն Ստեփանակերտում զինվորական հոսպիտալ է տեղակայել

ՌԴ Պաշտպանության նախարարությունը դաշտային հոսպիտալ է տեղակայել Լեռնային Ղարաբաղում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:

«Առաջին հերթին, մենք կենտրոնանում ենք խաղաղապահ զորակազմի բժշկական աջակցության վրա: Եվ մենք պատրաստ ենք օգնություն ցուցաբերել խաղաղ բնակչությանը: Մենք պատրաստ ենք մեր միջոցներով տեղավորել մինչև 40 մարդու», – լրագրողներին ասել է բժշկական ստորաբաժանման ղեկավար Յարոսլավ Իվանովը:

Նրա խոսքով՝ հիվանդանոցը հագեցած է վերակենդանացման, ֆունկցիոնալ ախտորոշման, լաբորատոր ախտորոշման, վիրահատարանի, ատամնաբուժական և ակնաբուժական սենյակներով: Առկա են թոքերի արհեստական օդափոխության սարքեր, ուլտրաձայնային և ռենտգենյան սարքավորումներ։