գլխավոր Իրադարձային «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման գրոհայինները 110 ֆերմերի են սպանել Նիգերիայում

«Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման գրոհայինները 110 ֆերմերի են սպանել Նիգերիայում

Նիգերիայում գործող «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման իսլամիստները նոյեմբերի 28-ին առնվազն 110 ֆերմերի են սպանել երկրի հյուսիսարևելյան շրջանում: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի տվյալները:

«Զինված մարդիկ մոտոցիկլետներով եկել են դաշտ և առնվազն 110 մարդու սպանել օրը ցերեկով»,- հայտնել է ՄԱԿ-ի՝ Նիգերիայում հումանիտար օգնության համակարգող Էդվարդ Կալլոնը: Նրա խոսքով՝ կան նաև բազմաթիվ վիրավորներ:

«Բոկո հարամ» խմբավորումը Նիգերիայի հյուսիսում ձևավորվել է 2002 թվականին: Խմբավորումն իր առաջ նպատակ է դրել զավթել իշխանությունն այդ աֆրիկյան երկրում:  2009 թվականից խմբավորումն սկսել է ակտիվ ահաբեկչական գործողություններ կատարել: 2015 թվականին Նիգերայի Զինված ուժերը խոշոր հարձակում են իրականացրել «Բոկո հարամի» դեմ՝ զգալիորեն կրճատելով խմբավորման տիրապետության տակ հայտնված տարածքները:

Վերջին ամիսներին խմբավորումը հարձակումներ է իրականացնում երկրի կառավարական զորքերի և քաղաքացիական կառույցների դեմ Նիգերիայում, Կամերունում և Չադում:

Tert.am