գլխավոր Իրադարձային New York Post․ բռնության դեմ պայքարի հանրաճանաչ շարժումը նվիրատվությունների զգալի մասը ծախսել...

New York Post․ բռնության դեմ պայքարի հանրաճանաչ շարժումը նվիրատվությունների զգալի մասը ծախսել է աշխատավարձերի վրա

Ըստ New York Post-ի՝ Time’s Up կազմակերպությունը, որը զբաղվում է սեռական բռնությունների դեմ պայքարով և որին աջակցում են հոլիվուդյան աստղերը, ներառյալ դերասանուհիներ Ռիզ Ուիզերսպունը, Էմի Շումերը և Բրի Լարսոնը, ծախսել է հանգանակված նվիրատվությունների մեծ մասը իր ղեկավարների աշխատավարձերի համար, այլ ոչ թե բռնության տուժածներին օգնելու համար։

Ըստ РИА Новости-ի՝ այդ մասին հայտնում է New York Post-ը՝ հղում անելով հարկային փաստաթղթերին։

Հաղորդվում է, որ միայն 2018-ին, երբ հիմնադրվել է կազմակերպությունը, կազմակրպությանը հանգանակել է 3.67 միլիոն դոլար: Դրանցից ավելի քան 1,4 մլն դոլարը ծախսվել է աշխատավարձերի վրա, և միայն 312,000 ԱՄՆ դոլարը՝ սեռական ոտնձգությունների զոհերին իրավական աջակցության ֆոնդի վրա:

Բացի այդ, ավելի քան $ 157,000 ծախսվել է համաժողովների, 288,000 $ ՝ գովազդի, 940,000 $ ՝ «օրինական» ծախսերի, 58,000 ԱՄՆ դոլար ՝ ճանապարհորդության և 112,000 ԱՄՆ դոլար՝ PR ընկերության համար:Time’s Up-ը, իր հերթին, ըստ թերթի, ծախսել է 38%-ը միայն աշխատավարձերի վրա:

Time’s Up շարժումը հիմնադրվել է 2018-ին հայտնի դերասանների, քաղաքական գործիչների, լրագրողների և այլ հայտնի անձանց, այդ թվում ՝ պրոդյուսեր Հարվի Ուայնշտեյնի և դերասան Քեվին Սփեյսիի դեմ սեռական ոտնձգությունների բազմաթիվ մեղադրանքներից հետո: Շարժումը նվիրված է սեռական բռնության զոհերին աջակցություն ցուցաբերելուն: