գլխավոր Իրադարձային Վատիկանի պատմության մեջ առաջին անգամ աֆրոամերիկացին ստացել է կարդինալի կոչում

Վատիկանի պատմության մեջ առաջին անգամ աֆրոամերիկացին ստացել է կարդինալի կոչում

Վատիկանի պատմության մեջ առաջին անգամ աֆրոամերիկացին ստացել է կարդինալի կոչում․ այս կոչումը ստացել է արքեպիսկոպոս Ուիլթոն Գրեգորին, հաղորդում է NEWS.ru-ն:

Արարողությունը տեղի է ունեցել Հռոմի Ֆրանցիսկոս պապի ղեկավարությամբ:

«Այն մարդկանց մեջ, ովքեր ինձ շնորհավորում էին և մաղթում ամենայն բարիք, ընկերներ և գործընկերներ, ես լսեցի.«Ժամանակն է արդեն»: The Washington Post-ին տված հարցազրույցում ասել է Գրեգորին:

Կարդինալը բարձրագույն տիտղոս է (Հռոմի պապից հետո) կաթոլիկ եկեղեցու աստիճանակարգում։ Կարդինալի տիտղոսը շնորհում է պապը, իսկ 1179 թվականի Լատերանի ժողովի որոշմամբ կարդինալները իրենց միջից ընտրում են պապին։