գլխավոր Իրադարձային 🎥 Յուտա նահանգում մի քանի օր առաջ հայտնաբերված խորհրդավոր մոնոլիտը անհետացել է

🎥 Յուտա նահանգում մի քանի օր առաջ հայտնաբերված խորհրդավոր մոնոլիտը անհետացել է

Ամերիկյան Յուտա նահանգի անապատում մի քանի օր առաջ հայտնաբերված փայլուն մետաղի խորհրդավոր մոնոլիտը անհետացել է, հայտնում է տեղի հողագործության վարչությունը:

Գտածոն, որը հիշեցնում է այլմոլորակայինների կառույց, Յուտայի ​​հանրային անվտանգության աշխատակիցները հայտնաբերել էին վերջերս։

Իշխանությունները հրաժարվել են հայտնել մոնոլիտի ճշգրիտ գտնվելու վայրը, բայց մարդիկ կարողացան գտնել այն լրատվամիջոցներում հայտնի դառնալուց երկու օր անց:

Իշխանությունները սկսել էին ուսումնասիրել մոնոլիտի ծագումը, իսկ հողագործության վարչությունը հայտարարել էր, որ դրա տեղադրումն անօրինական է: Այնուամենայնիվ, վերջիններս նշել են, որ նրանք չեն հանել մոնոլիտը:

Ավելի վաղ «360» հեռուստաալիքը հայտնել էր, որ Յուտայի ​​անապատում հայտնաբերված մոնոլիտը, պարզվել է, արվեստի գործ է, որի հեղինակը մինիմալիստ նկարիչ Ջոն ՄաքՔրաքենն է: