գլխավոր Իրադարձային Աֆղանստանում առևանգվել է Կարմիր խաչի աշխատակից

Աֆղանստանում առևանգվել է Կարմիր խաչի աշխատակից

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակցին անհայտ անձինք առևանգել են Կենտրոնական Աֆղանստանի Վարդակ նահանգում, հայտնում է Ariana News-ը ՝ մեջբերելով երկրում ԿԽՄԿ ներկայացուցչի հայտարարությունը:

Հայտարարության համաձայն, Կարմիր խաչի աշխատակիցը շաբաթ օրը պատանդ էր վերցվել, և բանակցություններ են տարվում նրան ազատելու մասին:

Առայժմ երկրում գործող խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել առևանգման պատասխանատվությունը: