գլխավոր Հասարակություն Առնվազն 21 մարդ է զոհվել Աֆղանստանում տեղի ունեցած պայթյունի արդյունքում

Առնվազն 21 մարդ է զոհվել Աֆղանստանում տեղի ունեցած պայթյունի արդյունքում

Առնվազն 21 մարդ է զոհվել, 17-ը վիրավորվել են Աֆղանստանի Հազնի նահանգի համանուն քաղաքում տեղի ունեցած պայթյունի արդյունքում: Այս մասին կիրակի օրը հաղորդել է Ariana News-ը ՝ հղում անելով տեղի հիվանդանոցի ղեկավարին:

Նրա խոսքով՝ բոլոր զոհերն ու վիրավորները աֆղանական բանակի անդամներ են: Նախնական տեղեկությունների համաձայն ՝ պայթուցիկներով լի մեքենան պայթել է Աֆղանստանի զինված ուժերի հենակետի մոտակայքում: Ըստ «Սինհուա» լրատվական գործակալության, պայթյունին նախորդել են կրակոցներ:

Աֆղանստանի այս շրջանում գործող ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկը դեռ չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը: