
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Ռուսաստանի Արեւելյան ռազմական շրջանից ավելի քան 60 ռուս բժիշկներ ժամանել են Ստեփանակերտ:
Այդ մասին տեղեկացնում է РИА Новости-ն։
«Արևելյան ռազմական շրջանի հատուկ նշանակության բժշկական բաժնի առաջին ստորաբաժանումները ժամանել են Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ ՝ տեղական բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար», – ասված է հայտարարության մեջ: