գլխավոր Գլխավոր Եռաբլուրում ժամանակը կանգ է առել (ֆոտոշարք)

Եռաբլուրում ժամանակը կանգ է առել (ֆոտոշարք)

Եռաբլուրում ժամանակը կանգ է առել, կյանքն էլ հետը: Նախկինում ավելի ապրեցնող վայր չկար, քան այս պանթեոնը, որտեղ սառը քարերից քեզ նայող հայացնքներն ուղիղ ասում էին՝ դու պիտի ապրես, մենք դրա համար զոհվեցինք: Հիմա պանթեոնն ինչ-որ աներևույթ սև գծով երկու մասի բաժանվեց: Մի մասում հայրենիքը կերտողներն ու այն մեզ հանձնողներն են: Հաղթողները, որոնց շիրիմների հիմքի վրա պետություն կառուցվեց ու ապրեց: Մյուս մասում այդ պետության պահապաններն են: Մարդիկ, որոնք կյանքի գնով պահեցին իրենց ժառանգած պետությունն ու հաղթեցին: Բայց այդ հաղթանակն ինչ-որ պահի խլեցին նրանցից ու պետության հետ միասին թաղեցին Եռաբլուրում, ինչքան հնարավոր է խորը: Նրանք զոհվեցին հաղթելով, բայց ողջերն այդ հաղթանակը նրանց հետ գերեզման դրեցին:

Աղվան Ասոյան