
Հայկական Միասնական տեղեկատվական կենտրոնը հայտարարություն է տարածել։
«Ադրբեջանական տելեգրամյան ալիքներից հայկական մեդիատիրույթում հայտնված լուրը, թե իբր երեկ գերեվարվել են 10-ից ավելի հայ զինծառայողներ, ապատեղեկատվություն է: Նման դեպք երեկ տեղի չի ունեցել։ Կառավարությունը շարունակում է պատերազմական գործողությունների ընթացքում գերեվարված զինծառայողների վերադարձի շուրջ ամենօրյա աշխատանքները»,-ասված է հայտարարության մեջ։