գլխավոր COVID-19 Ջո Բայդենը փորձագետներին թույլ կտա ինքնուրույն որոշելու, թե առաջին հերթին կորոնավիրուսի դեմ...

Ջո Բայդենը փորձագետներին թույլ կտա ինքնուրույն որոշելու, թե առաջին հերթին կորոնավիրուսի դեմ ում են պատվաստելու. News.am

Նկատի ունենալով, որ կորոնավիրուսով վարակվելու վտանգն առկա է տարիքային բոլոր խմբերում՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութի օգտագործման հերթագայությունը դժվար կլինի, եւ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը այս հարցի լուծումը կվերապահի առողջապահության ոլորտի փորձագետներին, CNN-ին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի խորհրդականների խմբի անդամ, բժիշկ Սելին Գաունդերը։

Սննդամթերքի եւ դեղորայքի որակի սանիտարական հսկողության վարչության հավանությունից անմիջապես հետո կապահովվի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի դեղաչափերի, ամենայն հավանականությամբ, սահմանափակ մատակարարում։

«Բացի բուժաշխատողներից, բուժման հերթում առաջինը կլինեն մարդիկ, որոնք տառապում են քրոնիկական հիվանդություններով, ունեն պատկառելի տարիք, ինչպես նաեւ ազգային փոքրամասնությունների համայնքները, որոնք համավարակի հետեւանքով տուժել են անհամաչափ»,- հեռուստաալիքին ասել է Գաունդերը։

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոններին առընթեր իմունացման պրակտիկայի խորհրդատվական կոմիտեն (ACIP) է առաջարկելու խմբերին առաջին հերթին պատվաստանյութը ստանալու համար։

«Հենց այստեղ է այն դառնում փոքր-ինչ ավելի քաղաքական, եւ անկեղծ ասած՝ հենց այստեղ է նորընտիր նախագահը հանրային առողջապահության ոլորտի փորձագետների եւ գիտնականների հայեցողությանը թողնում այն հարցը, թե ինչպես ավելի լավ կլինի բաշխել սահմանափակ մատակարարումները»,- հավելել է Գաունդերը։