գլխավոր Հասարակություն Առաջարկում ենք ստեղծել ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողով ռազմագերիների...

Առաջարկում ենք ստեղծել ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողով ռազմագերիների հարցով․ Մարուքյան

Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը Facebook-ի իր էջում գրառում է արել։

«Հայ ռազմագերիների հարցով երեկ ՌԴ նախագահին ուղարկված իմ դիմումից հետո՝ այսօր իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի հետ քննարկման արդյունքում ծնվեց մի նոր առաջարկություն ևս:

Այսպիսով, ելնելով ստեղծված իրապես օրհասկան վիճակից, առաջարկում ենք նաև ստեղծել եռակողմ՝ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողով, որն անարգել կայցելի երկու կողմերում պահվող ռազմագերիներին, կկանխարգելի ռազմագերիների նկատմամբ հնարավոր վատ վերաբերմունքը, կճշտի նրանց ընդհանուր թվաքանակը՝ պահվող երկու կողմերում, իրական գտնվելու վայրերը և պահման պայմանները:

Հանձնաժողովը պետք է հնարավորինս արագ ստեղծվի՝ ի պաշտպանություն ռազմագերիների և հանուն նրանց անհապաղ վերադարձի իրենց ընտանիքներ»,-գրել է Մարուքյանը։