գլխավոր Իրադարձային ՌԴ և Վրաստանի ներկայացուցիչները կարևորել են ԼՂ-ում պատերազմի դադարեցման մասին հայտարարությունը

ՌԴ և Վրաստանի ներկայացուցիչները կարևորել են ԼՂ-ում պատերազմի դադարեցման մասին հայտարարությունը

Ռուսաստանի Դաշնությունից սենատոր Գրիգորի Կարասինը և Վրաստանի վարչապետի  Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն տեսակոնֆերանսի ընթացքում կարեւորել են  Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին համատեղ հայտարարության ստորագրումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն:

«Նշված եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, մասնավորապես, տրանսպորտային հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակումը, նոր հնարավորություններ է բացում Հարավային Կովկասի բոլոր պետությունների, այդ թվում ՝ Վրաստանի համար», – ասված է հաղորդագրության մեջ: