գլխավոր Իրադարձային Աջակցող միջոցներ՝ Արցախի Հանրապետության քաղաքացիներին

Աջակցող միջոցներ՝ Արցախի Հանրապետության քաղաքացիներին

Հայաստանի Հանրապետությունում  գտնվող  Արցախի Հանրապետության քաղաքացիներին, ըստ անհրաժեշտության, կտրամադրվի աջակցող միջոցներ (սայլակ, քայլակ, հենակ, լսողական սարք և այլն)։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Նշվում է, որ աջակցող միջոց ստանալու համար անհրաժեշտ է դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բուժատեխնիկական հանձնաժողով (հասցե՝ Ծարավ Աղբյուրի 55 ա)՝  ներկայացնելով միայն դիմում  և անձը հաստատող փաստաթուղթ (լսողական սարքի դեպքում՝ աուդիոգրամմա և լսողական սարքի անհրաժեշության վերաբերյալ տեղեկանք)։

Նշվում է, որ ըստ այդմ, Բուժատեխնիկական հանձնաժողովը կգնահատի անձի կարիքը և անհրաժեշտության դեպքում նույն օրը կտա եզրակացություն։ Դրական եզրակացության դեպքում քաղաքացուն կտրվի հավաստագիր ու նաև այն կազմակերպությունների ցանկը, որոնցից հնարավոր է ձեռք բերել անհրաժեշտ միջոցը։