
«Քիչ առաջ ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ժամկետային զինծառայողների ընտանիքների անդամների հետ»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:
Նշվում է, որ ծնողներն իրենց մտահոգություններն են ներկայացրել զինծառայողների կեցության հետ կապված:
Խոսնակի խոսքով՝ վարչապետը նշել է, որ մատնանշված խնդիրների ուսումնասիրության արդյունքում առաջիկայում կտրվեն հուզող հարցերի պատասխանները։