գլխավոր Սպորտ ՖԻՖԱ-ն հաստատել է ԱԱ-2022-ի ընտրական փուլի զամբյուղների կազմը

ՖԻՖԱ-ն հաստատել է ԱԱ-2022-ի ընտրական փուլի զամբյուղների կազմը

ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի զամբյուղների կազմը։ 

Վիճակահանությունը կայանալու է դեկտեմբերի 7-ին Ցյուրիխում։

Եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու են 55 ընտրանիներից 13-ը, որոնցից 10-ը խմբում հաղթելու և 3-ը փյել-օֆֆ փուլի միջոցով։ Եզրափակիչ փուլը կայանալու է Քաթարում։

2-րդ տեղը զբաղեցրած 10 թիմերին միանալու են Ազգերի լիգայի 2020/21 թվականի խաղարկության լավագույն երկու թիմերը։

Հայաստանի հավաքականը 5-րդ զամբյուղում է։

1-ին զամբյուղ – Ֆրանսիա, Անգլիա, Պորտուգալիա, Իսպանիա, Իտալիա, Խորվաթիա, Դանիա, Գերմանիա, Նիդերլանդներ․

2-րդ զամբյուղ – Շվեյցարիա, Ուելս, Լեհաստան, Շվեդիա, Ավստրիա, Ուկրաինա, Սերբիա, Թուրքիա, Սլովակիա, Ռումինիա․

3-րդ զամբյուղ – Ռուսաստան, Ավստրիա, Իռլանդիա, Չեխիա, Նորվեգիա, Հյուսիսային Իռլանդիա, Իսպանդիա, Շոտլանդիա, Հունաստան, Ֆինլանդիա

4-րդ զամբյուղ – Բոսնիա և Հերցեգովինա, Սլովենիա, Մոնտենեգրո, Հյուսիսային Մակեդոնիա, Ալբանիա, Բուլղարիա, Իսրայել, Բելառուս, Վրաստան, Լյուքսեմբուրգ

5-րդ զամբյուղ – Հայաստան, Կիպրոս, Ֆարերներ, Ադրբեջան, Էստոնիա, Կոսովո, Ղազախստան, Լիտվա, Լատվիա, Անդորրա

6-րդ զամբյուղ – Մալթա, Մոլդովա, Լիխտենշտեյն, Ջիբրալթար, Սան-Մարինո