
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է կիբերտարածքում հանցագործությունների դեմ պայքարի, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի, ռուս խաղաղապահների գործունեության և Ղարաբաղում մարդասիրական առաքելության խնդիրները:
Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է РИА Новости-ն:
«Հանդիպման հիմնական թեման համակարգչային անվտանգության ոլորտում հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացումն է», – ասել է նա:
«Նրանք խոսել են նաև ռուս խաղաղապահների գործունեության և Ղարաբաղում մարդասիրական առաքելության աշխատանքի մասին», – ասել է Պեսկովը:
«Այս համատեքստում Նախագահը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսային կապերի մասին», – հավելել է նա: