
Ռուսական նորագույն С-500 զենիթահրթիռային համակարգերի ստեղծման աշխատանքները կավարտվեն 2021 թվականին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Յուդինը, գրում է eadaily.com կայքը:
«2021 թվականին նախատեսվում է ավարտին հասցնել С-500 շարժական հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծումը», – հայտարարել է Յուդինը:
Այս կապակցությամբ հարկ է նշել, որ «Բանակ -2020» համաժողովում ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը լրատվամիջոցներին ասել է, որ С-500 համակարգն արդեն անցնում է պետական փորձարկումներ, սերիական արտադրության համար բաղադրիչների գնումներն արդեն ընթանում են:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսեյ Կրիվորուչկոն հայտարարել էր, որ սերիական առաքումների մեկնարկը նախատեսված է 2025 թվականին:
Tert.am