գլխավոր Քաղաքականություն ԵԱՏՄ երկրները հավասարեցնելու են ծխախոտի ակցիզային հարկերը

ԵԱՏՄ երկրները հավասարեցնելու են ծխախոտի ակցիզային հարկերը

Դեկտեմբերի 2-ին ՌԴ Դաշնության խորհուրդը կքննարկի ԵԱՏՄ անդամ երկրների ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկի ոլորտում հարկային քաղաքականության սկզբունքների մասին համաձայնագրի վավերացման մասին օրենքը: Համաձայն այս փաստաթղթի ՝ 2024 թվականից Եվրասիական միության երկրներում ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկի միասնական դրույքաչափ կկիրառվի, գրում է  eadaily.com կայքը:

«Համաձայնագիրը կխոչընդոտի էժան ծխախոտի մուտքը ռուսական շուկա»,-կարծում է ՌԴ պետդումայի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի անդամ Անտոն Մորոզովը:

Համաձայնագիրը սահմանում է Ռուսաստանում, Բելառուսում, Հայաստանում, Ղազախստանում և Ղրղզստանում ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկերի դրույքաչափերի մերձեցման կանոնները: Սահմանվում է, որ 2024 թվականին ԵԱՏՄ անդամ երկրները 1000 ծխախոտային արտադրանքի համար կիրառելու են 35 եվրոյի հավասար ինդիկատիվ դրույք:

«Ինդիկատիվ դրույքը կհաստատվի հինգ տարին մեկ անգամ»,-բացատրել է ՌԴ ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Սազանովը:

Պետք է հստակեցվի, որ այս երկրներում ակցիզային հարկերը կարող են ինդիկատիվ դրույքաչափից շեղվել 20%-ից ոչ ավել: ԵԱՏՄ երկրները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հետ համաձայնեցված կկարողանան փոխել ակցիզային դրույքաչափը, եթե առկա են արդարացված տնտեսական պատճառներ և եվրոյի նկատմամբ ազգային արժույթների փոխարժեքի ավելի քան 15% փոփոխության դեպքում: