
Զինված տղամարդը թալանել է Թբիլիսիում գտնվող «Վրաստանի բանկ»-ի էքսպրես մասնաճյուղը, իսկ ոստիկանությունը սկսել է որոնել հանցագործին, հաղորդում է «Իմեդի» հեռուստաընկերությունը:
Նշվում է, որ դիմակավորված անձը ներխուժել է շենք եւ գումար պահանջել ՝ սպառնալով գանձապահին:
«Գանձապահ-օպերատորը նրան գումար է տվել, որից հետո տղամարդը հասցրել է փախչել», – ասել են հեռուստաընկերությունից: