գլխավոր Գլխավոր Ամեն ինչի մեջ ինձ համար ամենատարօրինակը պաշտոնական հերքումներն էին․ Թագուհի Թովմասյանը Սոթքում...

Ամեն ինչի մեջ ինձ համար ամենատարօրինակը պաշտոնական հերքումներն էին․ Թագուհի Թովմասյանը Սոթքում է

Իմ քայլական պատգամավոր Թագուհի Թովմասյանն այժմ Սոթքի հանքավայրի մոտակայքում է։ Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ իր համար ամենատարօրինակը պաշտոնական հերքումներն էին․

«Ասենք ինչն են հերքում։ Թուրքը եկել մտել է հանքի տարածք, ի՞նչն են հերքում»։

Թագուհի Թովմասյանի խոսքով, ինքը կապի մեջ է ՌԴ դեսպանի և հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Ոսկու հանքի գլխավոր բաժնետիրոջ հետ Արմեն Սարգսյանը ընկերական հարաբերությունների մեջ է։

Թագուհի Թովմասյանի խոսքը հանքը շարունակելու է աշխատել, այստեղ հարց է մնում, թե ինչ ծավալով։ Թագուհի Թովմասյանը նաև դժգոհություն հայտնեց հանրության հետ հետադարձ կապի վերաբերյալ։ Բնակիչներին ու աշխատակիցներին ոչ ոք տեղյակ չի պահել, անգամ հանքի կառավարիչները տեղյակ չեն եղել ու ինքը չի հասկանում այս ծածկադմփոցի պատճառը։