գլխավոր Հասարակություն Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը կայցելի Հայաստան․ NEWS.am

Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը կայցելի Հայաստան․ NEWS.am

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը կայցելի Երեւան: Այս մասին NEWS.am-ին հայտնել են Ֆրանսիայի դեսպանատան մամուլի ծառայությունում:

Երկօրյա աշխատանքային այցը տեղի կունենա նոյեմբերի 27-28-ը: Պետքարտուղարը Ֆրանսիայից Հայաստան մարդասիրական օգնության բեռ կբերի իր հետ: Այցի ընթացքում Ժան-Բատիստ Լեմոանը կայցելի ՀՀ առողջապահության նախարարություն եւ երկու հիվանդանոց:

Նախատեսված են հանդիպումներ երկրի քաղաքական ղեկավարության հետ: