գլխավոր Քաղաքականություն Ուկրաինայի զինված ուժերը կստանան 5 նոր Bayraktar անօդաչու սարքեր․ Ուկրաինան արդեն 6...

Ուկրաինայի զինված ուժերը կստանան 5 նոր Bayraktar անօդաչու սարքեր․ Ուկրաինան արդեն 6 նման սարք է ձեռք բերել Թուրքիայից

Ուկրաինայի զինված ուժերը կստանան 5 նոր Bayraktar անօդաչու սարքեր: Դրանք ձեռք կբերվեն 2021 թվականին:

Այս մասին ասել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ռուսլան Խոմչակը՝ Շիրոկի Լանի ուսումնավարժարանում դասախոս-մեթոդական դասի ժամանակ, գրում է news.24tv.ua՝ հղում անելով “АрміяInform”-ին։

Ըստ նրա, համապատասխան որոշումն արդեն ընդունված է և պլանավորված․ նոր Bayraktar-ն ունի փոքր-ինչ տարբերվող տակտիկական և տեխնիկական բնութագրեր, քան նախորդ մոդելները:

Bayraktar-ները Ուկրաինայի համար

Ավելի վաղ “Укрспецэкспорт” գլխավոր տնօրենը հայտնել էր, որ Ուկրաինան մտադիր է Թուրքիայից գնել ևս 48 Bayraktar TB2 անօդաչու սարք:

Bayraktar TB2 նշանակում է «դրոշակակիր»: Սա օպերատիվ-մարտավարական անօդաչու թռչող սարք է:

Նման սարքը կարող է կրել կառավարվող հակատանկային հրթիռներ և օդային ռումբեր: 2018 թվականին Ուկրաինան արդեն 6 նման սարք է ձեռք բերել Թուրքիայից: