
Վերին Ավստրիայի աշխարհահռչակ Ֆակինգ գյուղը զբոսաշրջիկների պատճառով որոշել է փոխել իր անվանումը, հաղորդում է oe24-ը:
«Որոշումն արդեն կայացվել է տեղական խորհրդի կողմից», – հեռուստաալիքին ասել է համայնքապետ Անդրեա Հոլցները: Գյուղը նոր անուն կստանա 2021 թվականի հունվարի 1-ից:
Արտասահմանյան լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում բազմաթիվ հիշատակումների պատճառով գյուղը գրավում է բազմաթիվ զբոսաշրջիկների, ովքեր սելֆի են անում գյուղի ցուցանակի կողքին: Բացի այդ, ցուցանակը բազմիցս գողացել են: Այդ պատճառով այն նույնիսկ ներկառուցվել է բետոնի մեջ և զոդել:
Տեղական խորհուրդը որոշեց գյուղն անվանել Ֆուգինգ: