գլխավոր Իրադարձային ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել Հայկ Մամիջանյանին

ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել Հայկ Մամիջանյանին

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225.1 հոդվածի հատկանիշներով (օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը):

Մամիջանյանն այս մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչներից մեկի կողմից ներգրավվեցի որպես մեղադրյալ (կարգավիճակս կասկածյալից դարձավ մեղադրալ)»,- նշել է Մամիջանյանը: