
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների օրական թիվն աճել է 27 543-ով, սա առավելագույն ցուցանիշն է համաճարակի սկզբից ի վեր:
Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Վարակվածների ընդհանուր թիվն աճել է՝ կազմելով 2,215,533 մարդ:
Նախորդ օրը նույնպես գրանցվել էր առավելագույն ցուցանիշ՝ 25.487 նոր դեպք: Ըստ շտաբի, աճել է 1,2% -ից 1,3%: