գլխավոր Իրադարձային Լապշինն այցելել է Շուշիում վիրավորված ռուս լրագրող Կոտյոնոկին, որը դեռ շարունակում է...

Լապշինն այցելել է Շուշիում վիրավորված ռուս լրագրող Կոտյոնոկին, որը դեռ շարունակում է բուժվել Հայաստանում

ՌԴ-ի, Իսրայելի քաղաքացի, լրագրող, բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Շուշիի Սուրբ Ղազանչեցոցի մոտ ռմբակոծման հետևանքով վիրավորված ռուս լրագրող Յուրի Կոտյոնոկին այցելելու մասին և նշել, որ վերջինիս դեռևս երկար վերականգնողական փուլ է սպասվում, սակայն նրա կյանքին այլևս վտանգ չի սպառնում: 

«Արդեն մեկուկես ամիս է, ինչ նա հիվանդանոցում է գտնվում: Բուժում է ստանում Երևանի «Էրեբունի բժշկական կենտրոնում և համաձայնել է մեզ պատմել, թե ինչ է տեղի ունեցել այն սասափելի օրը, երբ մտել է Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: Այդ պահին ադրբեջանցի ուժերը հարվածներ են հասցրել հնագույն քրիստոնեական տաճարին»,- գրել է նա: 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին ադրբեջանական կողմը  2 անգամ կրակ էր բացել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վրա, ինչի հետևանքով վիրավորվել էին լրագրողների Յուրի Կոտյոնոկը, Լևոն Արզանովը և նրանց ուղեկցող խմբի անդամ Հրանտ Բալադյանը: