
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Թուլսի Գաբարդը դիմել է նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով ներում շնորհել Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից, ներկայում ՌԴ-ում ապաստան ստացած Էդվարդ Սնոուդենին, ինչպես նաև գաղտնի նյութերի հրապարակմամբ զբաղվող WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժին:
Կոնգրեսականը Twitter-ի իր միկրոբլոգում Թրամփին առաջարկել է ուսումնասիրել ներում շնորհելու հավանականությունն այն մարդկանց նկատմամբ, որոնք ահռելի անձնական զոհողությունների գնով բացահայտել են խոր ընդհատակում գտնվողների սուտն ու հանցանքները: խոր ընդհատակի ասելով՝ օրենսդիրը նկատի է ունեցել պետական ապարատում ենթադրյալ ստվերային կառույցները, որոնք ազդում են երկրիքաղաքականության վրա:
Գաբարդի կարծիքով՝ պետք է պաշտպանել այն անվախտեղեկատուներին, որոնք բացահայտում են ամերիկյան կառավարությունում սուտն ու հանցագործությունները:
Հիշեցնենք, որ Սնոուդենը2013թ. հանրայնացրել էր ամերիյյան հատուկ ծառայությունների՝ էլեկտրոնային լրտեսման մեթոդներն, ինչպես նաև օտարերկրյա ղեկավարների բանակցությունների գաղտնալսման մասին տեղեկությունները: ԱՄՆ իշխանությունների հետապնդումներից վախենալով՝ նա ապաստան է խնդրել ՌԴ-ից: ԱՄՆ իշխանությւոնները նրան համարում են դավաճան, քանի որ նրա սկանդալային բացահայտումները լուրջ վնաս են հասցրել երկրի ազգային անվտանգության շահերին:
Ինչ վերաբերում է Ասանժին, ապա նա ներկայում բանտարկված է և գտնվում է Մեծ Բրիտանիայում: ԱՄՆ արդարադատության նախարարությունը նրան մեղադրում է մի շարք հանցագործությունների համար, որոնք կապված են ԱՄՆ պատմության մեջ գաղտնի տեղեկության բացահայտման խոսշորագույն դեպքի հետ: ԱՄՆ-ում նրան սպառնում է ընդհանուր 175 տարվա ազատազրկում:
Tert.am