գլխավոր Քաղաքականություն Գորիս-Կապան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է. Մեղրու լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 150 մետր

Գորիս-Կապան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է. Մեղրու լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 150 մետր

Հ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Գորիս-Կապան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։ Մեղրու լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 150 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։