գլխավոր Գլխավոր Վերջին մեկ ժամվա ընթացքում երկու անգամ հեռախոսազրույց ունեցա ՌԴ նախագահի հետ․ Նիկոլ...

Վերջին մեկ ժամվա ընթացքում երկու անգամ հեռախոսազրույց ունեցա ՌԴ նախագահի հետ․ Նիկոլ Փաշինյան

«Վերջին մեկ ժամվա ընթացքում երկու անգամ հեռախոսազրույց ունեցա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում։

«Քննարկման առանցքում էին Լաչինի միջանցքի բնակավայրերի, անհետ կորածների, որոնողական աշխատանքների, զոհվածների մարմինների, գերիների փոխանակման գործընթացի, խաղաղապահների տեղակայման եւ սահմանազատման, ինչպես նաեւ տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հետ կապված հարցեր:

Նման քննարկումներ պարբերաբար են տեղի ունենում, երբեմն օրը մի քանի անգամ: Այս քննարկումների մասին միշտ չէ, որ հաղորդագրություններ ենք տարածում, հաշվի առնելով դրանց աշխատանքային բնույթը եւ հաճախությունը»: