գլխավոր Գլխավոր Ադրբեջանցիները մտել են հանքի տարածք ու երեք դիրք են տեղադրել. Տիրան Խաչատրյան

Ադրբեջանցիները մտել են հանքի տարածք ու երեք դիրք են տեղադրել. Տիրան Խաչատրյան

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ, Ազգային հերոս Տիրան Խաչատրյանն այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց, որ ադրբեջանցիները մտել են հանքի տարածք, ավելի կոնկրետ՝ թափոնների հատված.

«Այո մտել են, երեք դիրք են տեղադրել այդ տարածքում, մեկը անմիջապես հանքի եզրագծով»,- ասել է Խաչատրյանը:

Մինչև ասուլիսը, սակայն, պաշտպանության նախարարությունն ու կառավարության խոսնակ Մանե Գևորգյանը պնդում էին, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում: