գլխավոր Քաղաքականություն Միրզոյանը նամակով Արցախի վերաբերյալ բանաձևի ընդունման համար շնորհակալություն է հայտնել Ժերար Լարշեին

Միրզոյանը նամակով Արցախի վերաբերյալ բանաձևի ընդունման համար շնորհակալություն է հայտնել Ժերար Լարշեին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նամակ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեին՝ շնորհակալություն հայտնելով վերջինիս եւ Սենատի մյուս անդամներին «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձեւի ընդունման կապակցությամբ:

Նամակում, մասնավորապես, ասված է.

«Ցանկանում եմ հույս հայտնել, որ Ֆրանսիայի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների՝ Ռուսաստանի Դաշնության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների շարունակական ջանքերն իրենց նպաստը կբերեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական լուծմանը: Միայն հարցի արդար կարգավորմամբ` Արցախի ճանաչմամբ եւ Արցախի հայկական բնակավայրերի վերադարձով է հնարավոր երկարաժամկետ եւ կայուն խաղաղության հաստատումը»: